«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սիրիայում 42 երեխա է զոհվել

Սիրիայում 42 երեխա է զոհվել
01.09.2014 | 13:03

Համաձայն Սիրիայից ստացվող հաղորդագրությունների` վերջին երկու օրերին նվազագույնը 42 երեխա է զոհվել կառավարական ուժերի ռմբակոծությունների հետևանքով: Ըստ BBC-ի` իրավապաշտպանները հայտարարել են, որ գրեթե բոլոր զոհվածները եղել են Հալեպի և երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ քաղաքի բնակիչներ:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ռազմաօդային ուժերը շարունակում են ռմբակոծել արևելյան Ջումբար արվարձանը, որը գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ: Կառավարական ուժերը Ջումբարի վրա գրոհն սկսել են անցած շաբաթ: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայի պատերազմի երեքուկես տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ